Այսօր կին ազատամարտիկները կազմակերպել էին բողոքի ակցիա, որի շրջանակներում երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, իրենք այդ երթով կազմակերպում են նախագահ Սերժ Սարգսյանի «թաղումը»:
Ազատամարտիկներն իրենց հետ նախագահական նստավայր էին տարել սև կտոր, որի վրա ամրացրել էին Սերժ Սարգսյանի՝ մատիտով նկարած դիմանկարը:
Նախագահական նստավայրի դիմաց նրանք դիմանկարը գետնին շպրտեցին և ուղերձ հղեցին նախագահին, որ իրենց՝ որպես մոր, լսի և հեռանա պաշտոնից, հակառակ դեպքում նրա հետ կխոսեն որպես ազատամարտիկ և դա շատ ավելի վատ կլինի:
Մինչ ազատամարտիկները բորբոքված կոչեր էին ուղարկում նախագահական նստավայր, նրանց մոտեցան ոստիկանները և խնդրեցին հեռանալ տարածքից:
Մանրամասները դիտեք տեսանյութում:






































