Եմենի մայրաքաղաք Սանայում փակվել է ՄԱԿ-ի գրասենյակը՝ ահաբեկչության վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Միևնույն ժամանակ տվյալ միջոցները չեն վերաբերվել Արևմուտքի երկրների դեսպանատներին:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ գրասենյակը փակվել է այն բանից հետո, երբ Եմենի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ ՄԱԿ ներկայացուցչությունը ահաբեկչության թիրախ է:










































