Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Հայերը կարող են Դավութօղլուի այցը օգտագործել հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու նպատակով»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը պարզաբանում է տարածել վերջերս հրապարակված նյութի վերաբերյալ.

«Հաշվի առնելով հայկական մամուլում վերջերս հրապարակված շփոթություն և մոլորություն առաջացնող և ճշտգրտման կարիք ունեցող նյութը, որտեղ հղում էր կատարվում իմ անձին, ցանկանում եմ հստակեցնել իմ վերլուծությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս Երևան կատարած այցի վերաբերյալ: Նա Երևանում պետք է մասնակցեր Սև Ծովի Տնտեսական Համագործակցության Կազմակերպության նախարարական հանդիպմանը, որը մեծ եռանդով հյուրընկալում է Հայաստանը` որպես այդ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:

Թեպետ այցը նշանակալի է այն առումով, որ 2009 թվականից մինչև այժմ արտաքին գործերի նախարարը թուրքական ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով ժամանել է Հայաստան, այնուամենայնիվ Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությունը ճշմարտացիորեն նշեց, որ այցը կապ չունի երկկողմանի դիվանագիտության հետ, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը ՍԾՏՀԿ-ի բազմաթիվ նախարարներից մեկն է և նրա այցը աննախադեպ չէ, քանզի Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը 2009թ.-ին ժամանել էր Երևան ՍԾՏՀԿ-ի ավելի վաղ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Թուրքիայի արտգործնախարարի որոշումը մեկնել Երևան ողջունվեց Միացյալ Նահանգների և Եվրոպական մի քանի խոշոր պետությունների կողմից, սակայն Դավութօղլուի այցից որևէ անակնկալ առաջընթացի իրական ոչ մի ակնկալիք չկա: Ավելին, հայկական կողմը արդարացիորեն թերահավատ է և չի ցանկանում ենթարկվել մանիպուլյացիաների, սակայն պատրաստ է լսել ցանկացած ողջամիտ առաջարկ թուրքական կողմից: Հստակորեն, «ֆուտբոլային դիվանագիտությունը» կարող է վերսկսվել միայն, երբ Անկարան հասկանա, որ առաջին քայլը պետք է անեն իրենք:

Այս առումով երեք պատճառ կարելի է առանձնացնել: Առաջինը այն է, որ այցը վերաբերում է Սև Ծովի Տնտեսական Համագործակցության Կազմակերպությանը և կենտրոնացած չէ ո´չ Հայաստանի և ո´չ էլ Թուրքիայի վրա, թեպետ հյուրընկալելով այս հանդիպումը` հայկական դիվանագիտությունը ևս մեկ անգամ ամրապնդվեց:

Երկրորդ պատճառը, որը մեզ թույլ չի տալիս առաջընթացի իրական ակնկալիքներ ունենալ այս այցից, կապված է այն հանգամանքի հետ, որ թուրքական կողմը դեռ պետք է հանձնառություն վերցնի իր ուսերին Հայաստանի հետ գործընթացները վերսկսելու ուղղությամբ: Նույնիսկ թուրքական դիվանագետներն են ընդունել, որ այցը չպետք է ընկալվի որպես «Հայաստանի հետ հարաբերություններում նոր հնարավորություն»: Այս կոնտեքստում սա կորսված հնարավորություն է ոչ թե Հայաստանի,այլ Թուրքիայի համար և արդեն իսկ պարզ է, որ Թուրքիան ` որպես գործընկեր Հայասըանի հետ հարաբերությունների «նորմալացման» գործընթացում մեծապես ընկալվում է որպես կեղծավոր և անվստահելի:

Երրորդ գործոնը այն ցավալի և հիասթափեցնող իրականությունն է, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի պատանդը, երբ թուրքական քաղաքականության հնարավորությունները` կապված Հայաստանի և Հարավային Կոսկասի տարածաշրջանի հետ սահմանափակվում է Ադրբեջանի անզիջողականությամբ:

Այսպիսով, թեպետ ճիշտ, որ արտգործնախարար Դավութօղլուն մի քանի առիթներով միտված էր հայ պաշտոնյաներին ներգրավելու փորձերին, այդ թվում նաև Հայաստանի Արտաքին Գործերի նախարարին, սակայն դա երբեք արձանագրությունները կյանքի կոչելու իրական առաջարկի անկեղծությամբ չէր արվում: Դրա փոխարեն չափազանց մեծ ուշադրություն է դարձվում հանրային կապերին և հանրային թատրոնին:

Եվ ինչպես վերջերս գրել էր Թոմաս դե Վաալը. «Անցյալում, ՍԾՏՀԿ-ն լավ ֆորում էր երկու պետությունների համար, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ և ունեն փակ սահման, խոսել միմյանց հետ, երբ Հայաստանի դեսպանը Ստամբուլում տեղակայված կազմակերպությունում հանդես է գալիս որպես ոչ պաշտոնական բանագնաց Թուրքիայում……: Վերջերս, նույնիսկ այդ խողովակը չի աշխատում: 2009թ. հոկտեմբերին` Ցյուրիխյան արձանագրությունների ձախողումից հետո, պաշտոնյաների շփումները նվազագույնի են հասել 1991թ. Հայաստանի անկախացումից ի վեր:» Երկու արտգործնախարարները` Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը, ստորագրեցին արձանագրությունները, բայց դրանք չվավերացվեցին երկու խորհրդարանների կողմից: Այս ձախողման մեղքը սովորաբար դրվում ա ավելի շատ թուրքական, քան հայկական կողմի վրա:

«Ադրբեջանը պարզապես վետո դրեց Թուրքիայի հնարավությունների վրա երկկողմանի որևէ համաձայնության գալ Երևանի հետ առանց Ղարաբաղյան հակամարտության գործընթացում որևէ առաջընթացի: Կան, սակայն, բազմաթիվ ավելի փոքր, բայց կարևոր խնդիրներ, որոնց մասին երկու կառավարությունները պետք է խոսեն` սկսած գործարար հարաբերություններից մինչև Թուրքիայում հայկական մշակութային կոթողների կարգավիճակի և Թուրքիա այցելող հայաստանցիներին տրամադրվող հյուպատոսական ծառայությունների հարցերը: Հայերը կարող են օգտագործել Դավութօղլուի այցը Թուրքիայից իրենց հիասթափության մի մասը դուրս հանելու և դրանից հետո երկխոսությունը վերսկսելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում