Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ռուսաստանում արտասահմանցիներին աշխատանքի ընդունել արտոնագրային համակարգի հիման վրա, ինչպես նաև արգելել կանոնները խախտող ներգաղթյալներին մուտք գործել երկիր 3-10 տարի ժամկետով: Ընդ որում՝ արտոնագիրը գործելու է երկրի այն շրջանում, որտեղ ձեռք կբերվի: Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», այս մասին նախագահը հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:
Նախագահը կարգադրել է ուժեղացնել արտասահմանցի քաղաքացիների Ռուսաստանի մուտքի վերահսկողությունը: Նա կոչ է արել լուծել հարցն այն արտասահմանցիների հետ, որոնք պետության տարածքում են գտնվում առանց որոշակի նպատակի:
Պուտինը նաև ընդգծել է, որ արտասահմանցի այն քաղաքացիները, ովքեր խախտում են երկրում մնալու կանոնները, չեն կարողանա Ռուսաստան մուտք գործել 3-10 տարի ժամկետով:







































