Նիխոն համալսարանին կից կլինիկայի ճապոնացի անասնաբույժները հաջողությամբ վիրահատել են Սքայ անունով սպիտակ վագրիկի ծնկի հոդը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, դա գիշատիչների այս տեսակի առաջին նման վիրահատությունն է:
Մասնագետները գրեթե 60 կգ կշռող 10-ամսական Սքայի հետևի թաթի ծնկային խնձորակը վերադարձրել էին իր տեղը ու հեռացրել ավելորդ հյուսվածքները:
Բնածին արատի հետևանքով վագրը ուժեղ կաղում էր, ինչը խանգարում էր նրա նորմալ զարգացմանը:











































