Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիասթափված է, որ թիմը պարտվել է «Նապոլի»-ին (2:0) և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ դուրս եկել երկրորդ հորիզոնականով:
Հիշեցնենք, որ F խմբում առաջին տեղը գրավեց Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ վերջին տուրում 1:2 հաշվով պարտության մատնելով Մարսելի «Օլիմպիկ»-ին:
«Հիասթափված եմ, որ խմբից դուրս չենք եկել առաջին տեղով, չնայած, որ կարող էինք դա անել: Իհարկե, այս պարագայում մեզ ավելի բարդ հակառակորդ բաժին կհասնի:
Վերջին 4-5 տարիներին 1/8 եզրափակիչում «Արսենալ»-ին հզոր հակառակորդներ են բաժին հասնում: Հուսով եմ՝ այս անգամ մեր բախտը կբերի»:







































