Tuesday, 09 06 2026
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին խոստացված ԵՄ աջակցության նպատակի վերաբերյալ պետք է պարզություն մտցվի

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դեկտեմբերի 9-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստի ավարտից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի անփոփոխ աջակցության վրա` քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների բարելավման հարցում:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ամրապնդել են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը ու նրան տրամադրվող աջակցությունը: Առանձնահատուկ աջակցություն կտրամադրվի Հայաստանում «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակին` ամրապնդելու նրա դերն ու բարեփոխումների գործընթացի դիտարկումը` կառավարության հետ կառուցվածքային երկխոսության միջոցով:

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ֆյուլեի այդ հայտարարությանը և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության նոր եզր կարող է լինել, թե՞ նախկինի պես սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչ ավարտված է, ասաց․ «Այս պահին կարելի է ավարտված համարել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ անց նոր հնարավորությունների պատուհան կբացվի»:

Ինչ վերաբերում է Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, Նավասարդյանը նշեց, որ չգիտի, թե ինչ կարգի աջակցության մասին է խոսքը, բացի այդ՝ ըստ մեր զրուցակցի, կարծիք կա, որ այդ աջակցության նպատակի վերաբերյալ պետք է պարզություն մտցվի․ «Պարոն Ֆյուլեի հայտարարության մեջ նշվեց, որ այն արվելու է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը և մասնավորապես Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը կարողանան վերահսկել բարեփոխումների գործընթացը և դա իրականացնել իշխանությունների հետ կառուցվածքային երկխոսության միջոցով: Մենք պլատֆորմում բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին և մինչ այսօր չունենք պատասխան այն դեպքում, երբ այդ պատասխանն անհրաժեշտ է: Արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են այդ կարգի կառուցվածքային երկխոսությանը այն օրակարգի շուրջ, որը հետաքրքրում է և առաջնայնություն է հանդիսանում պլատֆորմի համար:

Պարոն Ֆյուլեն նույնպես չի պարզաբանում՝ արդյո՞ք դրա շուրջ Հայաստանի իշխանությունների համաձայնությունն ունի, և երևի մոտակա շաբաթների նպատակը պետք է լինի դա հասկանալ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարգի գործունեություն մենք կարող ենք ծավալել և ինչ կարգի աջակցություն դրա համար անհրաժեշտ կլինի»:

Մեր այն դիտակմանը, թե իշխանությունները բազմիցս պնդել են, որ քաղաքական համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակվի, և հարցին, թե այս հայտարարությունն արդյոք վկայո՞ւմ է այն մասին, որ նրանց այդ պնդումներն ապացուցվում են, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ո՛չ, առայժմ չեն ապացուցվում, դա ընդամենը ցանկություն է: Ինչքան ես հասկանում եմ, բավականին դեկլարատիվ հաստատումն էր այդ ցանկության՝ Հայաստանի իշխանությունների կողմից:

Ինձ թվում է, որպեսզի դրանք դատարկ խոսքեր չլինեն, մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, հստակ դրսևորումներ: Այդ ցանկության և ապացույցներից մեկը կարող է լինել, եթե իրականում հստակ բացատրություն և պարտավորություն տրվի, որ քաղաքական գործընթացների բարեփոխումների գործընթացը Հայաստանում շարունակվելու է: Այդպիսի երաշխիքներ այս պահին մենք չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում