Wednesday, 01 05 2024
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է

ՇՊՀ-ից հեռացված դասախոսները դժգոհ են նախարարի այցից, վիճակը չի մեղմվել. Սահակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այցը ոչ միայն չհարթեց Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակը, այլև ավելի թեժացրեց և խառնեց իրավիճակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը։

Նշենք, որ երեկ երեկոյան կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախարարը Գյումրիում Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ:

Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին դեռևս այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից հետո փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն ազատել էր աշխատանքից:

Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի՝ համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ էին սկսել, ամիսներ անց աշխատանքից հեռացվել էր նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է։ Այնուհետև  Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին հրաժարական տվեց ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Նշենք, որ այդ ժամանակ նախարարը հանձնարարել էր վերականգնել Խորիկյանին և Համբարյանին իրենց նախկին աշխատանքում, սակայն ռեկտորի պաշտոնակատարը, որը Սահակ Մինասյանի ընկերն է, հրաժարվում է դա անել՝ պատճառաբանելով, որ դատական պրոցես կա, և դասախոսների վերականգնման հարցը կլուծվի միայն դատարանի վճռից հետո։

Համբարյանի և Խորիկյանի խոսքով՝ իրականում ոչ մի բան էլ չի փոխվել։ Այն ժամանակ Սահակ Մինասյանը դե յուրե էր ղեկավարում բուհը, իսկ հիմա՝ դե ֆակտո։ Ամեն օր բուհում է՝ այնտեղ չունենալով որևէ անելիք։

Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով երեկ ԿԳ նախարարը հանդիպել է բոլոր կողմերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ ինքը Գյումրի էր եկել որպես միջնորդ, քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտելու բուհի ներքին խնդիրներին:

«Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դա արվում է սուր կերպով, և այդ հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել: Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի դեպքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ՝ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջը և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի, լուծում կգտնվի»,- նշել էր նախարարը:

Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստեց, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի խնդիրներին:

Աշխատանքից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե նախկին անգամ նախարար Հարությունյանը ընդգծել էր, որ հեռացված դասախոսները պետք է վերականգնվեն, այս անգամ արդեն նրա տրամադրվածությունը փոխվել է, և, Համբարյանի խոսքով, նախարարը ամբողջությամբ պաշտպանել է ռեկտորի պաշտոնակատարի տեսակետը, որ դասախոսները պետք է վերականգնվեն դատարանով։ «Մեզ համար բացարձակ անհասկանալի էր նախարարի այցը։ Իմաստը ո՞րն էր, եթե իրավիճակին այդպես էլ լուծում չտրվեց։ Բուհը պառակտված է և պառակտվել է բուհի ղեկավարության կողմից»,- ասաց Համբարյանը։

Համբարյանը նշեց, որ նախարարը երեկ հանդիպման վերջում շատ վատ վիճակում է  հայտնվել։ Նա առաջարկել է, որ կողմերը հանդիպեն իրար։ Համբարյանը և Խորիկյանը համաձայնել են, սակայն նախարարի նշած «հակառակ կողմը» մերժել է նախարարի առաջարկը՝ նստել նույն սեղանի շուրջը և բանակցել։

«Ինձ հետաքրքիր է, թե այսքանից հետո նախարարը ինչպե՞ս է պատկերացնում բուհում իրավիճակի կայունացումը»,- հարցնում է  Համբարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրը այլ տեղ է։ Օրերս ԿԳ իրավաբանական բաժինը նախարարի անունից նամակ է  հղել Շիրակի պետհամալսարանի ղեկավարությանը՝ վերականգնել հեռացված դասախոսներին աշխատանքի, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե նամակին ինչ պատասխան է տրվել։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ պարոն Արայիկ Հարությունյանը ցանկանում է  ամեն ինչ օրենքի սահմաններում լուծել, բայց պարզ հարց եմ տալիս՝ եթե այս նոր կառավարությանը հաջողվում է  քաղբանտարկյալներին ազատ արձակել, հնարավորություն եղավ «Սասնա ծռեր»-ի ապստամբներին, որոնց նախկին իշխանությունները մեղադրում էին մարդասպանության մեջ, հանել ազատության մեջ, ապա ինչ մի բարդ խնդիր է երկու դասախոս վերականգնելը աշխատանքի։

«Սասնա ծռերին» որ օրենքի համաձայն ազատ արձակեցին, թող այդ օրենքով էլ հեռացված դասախոսներիս վերականգնեն։ ԿԳՆ-ի այս կիսատ-պռատ քայլերը իրենց բացասական հետևանքն են ունենալու այս կառավարության, ԿԳ նախարարի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ընդգծեց Համբարյանը։

Ի դեպ, Գագիկ Համբարյանը նշեց, որ ՇՊՀ արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին երեկ  մեղադրանք է առաջադրվել հարուցված քրեական գործի շրջանակներում։ Մեղադրանքը առաջադրվել է քր.օր.ի 308 հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում