Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
Ալոնսոն «Արքայական ակումբ»-ի ղեկավարությանը տեղեկացրել է, որ պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել:
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ կիսապաշտպանը սպասում է հունվարի 1-ին, երբ պաշտոնապես կբացվի տրանսֆերային պատուհանը և ինքը կկարողանակ բանակցել նաև այլ ակումբների հետ՝ առավելություն ստանալով «Ռեալ»-ի հետ բանակցային գործընթացում:
Այսպիսով՝ Ալոնսոն իր հայտարարությամբ հերքել է այդ լուրերը, ընդ որում՝ նա նման հայտարարություն արել է ակումբի հետ նույնիսկ չքննարկելով ֆինանսական պայմանները:







































