Ավստրալիայի գերագույն դատարանը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել միասեռ ամուսնությունները: Միասեռ ամուսնոթյունները կնքվել էին մայրաքաղաք Կանբերայում՝ շնորհիվ տեղի օրենսդրության: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին՝ Ավստրալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը տեղի էին ունեցել միասեռ զուգերի առաջին պսակադրությունները:
Կանբերայի իշխանությունները վերջերս էին որոշում ընդունել միասեռ միությունների օրինականացման մասին:
Գործող վարչապետ Թոնի Էբոտը, որն ընտրվել էր այս տարի, խոստացել է ամեն կերպ հակազդել միասեռ ամուսնությունների կնքմանը:









































