Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Կառավարությունը կհաղթահարի սոցիալական լարվածությունը 1.8 մլն ԱՄՆ դոլարի նոր մեքենաներ գնելով

ՀՀ կառավարությունը բավական կրեատիվ մոտեցում է ցուցաբերում սոցիալական լարվածությունը թուլացնելու հարցում. կառավարության նախորդ նիստում որոշում է ընդունվել պետական բյուջեից 718.3 մլն դրամ` մոտ 1.8 մլն դոլար գումար տրամադրել պաշտոնյաների համար նոր մեքենաներ գնելուն: Ըստ այդմ` մեքենաներ են գնվելու դատավորների, խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների համար: Մեքենաների գները սկսվելու են 20 հազար ԱՄՆ դոլարից, մինչև 39 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ վերջին տարիներին կառավարության ավտոպարկը արդեն իսկ թարմացվել է` համալրվելով թանկարժեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներով: Այս անգամ կառավարությունը կգնի նաև այլ մակնիշի մեքենաներ: Մամուլի տեղեկություններով` մրցույթում հաղթել է Kia Motors ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Նոր մեքենաների համար կառավարությանը դիմել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը նախարարի հետ:

– Պարոն Սարգսյան, ընդամենը մի քանի տարի առաջ կառավարության ավտոպարկը թարմացվեց «Տոյոտա» մակնիշի մեքենաներով, այժմ ինչո՞վ է պայմանավորված նոր մեքենաներ գնելու անհրաժեշտությունը` հատկապես հաշվի առնելով, որ թոշակների, նպաստների վերաբերյալ հայտարարում եք, թե կուզենայիք ավելի բարձրացնել, բայց գումար չկա:

– Այո, ես` որպես ֆինանսների նախարար, կառավարությանը ներկայացրել եմ առաջարկություն` վերաբաշխումներ իրականացնելու համար. պետական մարմինների պահպանման ծախսային հոդվածներում եղել են խնայողություններ, և այդ մարմինները հայտեր են ներկայացրել բյուջետային քննարկումների ժամանակ այս տարի ԱԺ-ում, որ այն պետական մարմինները, որոնց մեքենաները չափազանց հին են և արդեն իրենք` առօրյա ծախսերը սպասարկման հետ կապված շատ ավելի թանկ են, քան պարզապես նոր ավտոմեքենա ձեռք բերելը… Այն պետական մարմինները, որտեղ եղել են խնայողություններ այլ գնումների իրականացման ժամանակ, իրականացվել է վերաբաշխում և ավտոմեքենաներ գնելու հոդվածին են հատկացրել այդ խնայողությունները:

Ասել է թե` պետական մարմինները նախապես խնայել են, որ նոր ավտոմեքենաներ գնե՞ն:

– Ոչ, այդպիսի բան չի եղել: Պարզապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի շարք պետական մարմիններ խնդրել են հատկացնել գումարներ 2014 թվականին ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Այն ժամանակ Ֆինանսների նախարարության պատասխանը եղել է հետևյալը, որ 2014 թվականին մենք չենք կարող նման հնարավորություն դիտարկել, բայց 13-ի արդյունքներով եթե կլինեն խնայողություններ, Ֆինանսների նախարարությունը դեմ չի լինի վերաբաշխումներ իրականացնել և ավտոմեքենաների գումարներ հատկացնել: Դատական դեպարտամենտի, դատարանների նախագահների ավտոմեքենաները չափազանց հին են` 10-15 տարվա մեքենաներ են, ԱԺ աշխատակազմի, մի շարք նախարարությունների աշխատակազմերի համար, որոնց համար համապատասխան հատկացումներ իրականացվել են:

Պարոն նախարար, ստացվում է` մի կողմից ՄԻՊը հրապարակում է դատական դեպարտամենտում կաշառքների չափերը, մյուս կողմից` կառավարությունը նոր մեքենաներ է գնում դատավորների համար:

– Ես չեմ կարծում, որ ցանկացած հրապարակում ինչ-որ կաշառքների մասին կարող է ընդհանրապես քննարկման առարկա լինել, քանի դեռ չկան համապատասխան փաստեր:

Ասել է թե` ՄԻՊ զեկույցը Ձեզ համար փաստ չէ՞:

– Իհարկե` ոչ: ՄԻՊ-ը զեկույցներ է ունենում, ես կարծում եմ, որ այդ զեկույցների մեջ կան ճիշտ բաներ, կան ոչ ճիշտ կամ ոչ ընդունելի բաներ, որոնք գուցե և իրական կյանքը այնքան էլ ճշգրտորեն չեն ներկայացնում: Ես կարծում եմ` պետք չի կապել այդ խնդիրը այս կամ այն պետական մարմնի պահպանման ծախսերի հետ:

Պարոն նախարար, Դուք թոշակները չնչին` 5-6 հազարով եք բարձրացնում` ներկա թանկացման պայմաներում թոշակառուներին մատնելով սովի ու ցրտի, իսկ հավելյալ գումարներն ուղղում եք պաշտոնյաների համար նոր մեքենաներ գնելուն: Կառավարության այս քայլը սոցիալապես որքանո՞վ հիմնավորված է: Արդյո՞ք մեր պաշտոնյաները սոցիալապես ամենաանապահով խավն են, որ ուզում եք թարմացնել նրանց մեքենաները:

– Առաջինը` մենք կենսաթոշակների բարձրացում ենք նախատեսել հաջորդ տարի 15 տոկոսով: Եվ էնպես չի, որ որևէ մեկը չի մտածում, որ պետք է սոցիալական ծրագրեր անել, ավելի մեծ հատկացումներ անել: Մեր հաջորդ տարվա բյուջեի սոցիալական հատկացումները ավելի մեծ են, քան այս տարվանն էր, ոչ միայն բացարձակ թվով, այլ նաև որպես համախառն ներքին արդյունքի տեսակարար կշիռ: Երկրորդ` ավտոմեքենայի տրամադրումը կապ չունի այս կամ այն պաշտոնյայի սոցիալական ստատուսի հետ: Այդ նույն հաջողությամբ կարելի է ասել` արդյոք եթե մենք աղքատ ենք, պե՞տք է ունենանք այս կամ այն տեսչությունը, պե՞տք է պահենք այս կամ այն պետական ծառայությունները:

Իսկ ինչո՞վ կփոխվի կառավարության աշխատանքը, եթե նոր մեքենաներով սկսեն շրջել մեր պաշտոնյաները:

–  Նոր մեքենաներով չէ…: Պարզապես նախորդ մեքենան ավելի մեծ ծախսեր է ենթադրել` սկսած վառելիքի ծախսից, վերջացրած պահեստամասերով:

Ձեր կարծիքով` ՀՀ քաղաքացին, ով այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ, կհասկանա՞ այդ քայլը, որ իր հաշվին կառավարությունը հիմա էլ որոշել է նոր մեքենա գնել:

– Հուսով եմ` այո:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում