Այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքը, որի ինտրիգը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցն է Երևան:
Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները և «Ժառանգության» երիտասարդները նախաձեռնել են բողոքի ցույց Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:







































