Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայաստանը Մաքսային միությանը կարող է մերձենալ մինչև Նոր տարի. «Իզվեստիա»

Մոսկվայում Հայաստանի պատվիրակությունը կքննարկի Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, պատվիրակության մեջ են ինը փոխնախարարներ, այդ թվում՝ արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, մաքսային, հարկային և վիճակագրական ծառայության:

Ռուսական կողմից նիստին կմասնակցի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան:

«Հայաստանի եվրաինտեգրումը միայն կլրացնի ՄՄ-ին անդամակցելու գործընթացը, քանի որ այն կառուցվում է միջազգային սկզբունքների վրա և միջազգային փորձի կիրառմամբ»,- թերթին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և հավելել, որ ինքը չի ցանկանում խոսել որևէ հակասությունների մասին, քանի որ այդ միության երկրները լսում են Հայաստանի կարծիքը:

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ անհրաժեշտ է Հայաստանի օրենսդրությունը ներդաշնակեցնել Մաքսային միության կանոններին: Օրինակ՝ Երևանը պետք է ընդունի ՄՄ մաքսային կոդեքսը՝ սահմանելով որոշ կետեր, որոնք կապված են ապրանքների տեղաշարժման մասին տեղեկատվության փոխանցման հետ:

Հայաստանը և Ռուսաստանն ընդհանուր սահմաններ չունեն, ինչը զգալիորեն բարդացնում է առևտրային շփումները: Սակայն Երևանում կարծում են, որ այս խնդիրը կարելի է հաղթահարել:

Թերթը նշում է, որ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ՝ փոխվարչապետների մակարդակով, իսկ դեկտեմբերի 24-ին կստորագրվի «ճանապարհային քարտեզը»՝ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ժողովին:

Դեկտեմբերի սկզբին Երևանն արդեն ստացել է զեղչեր ռուսական արտահանման իր համար ամենազգայուն ապրանքների համար՝ գազ, նավթամթերք, ադամանդ: Եվրասիական զարգացման բանկում հաշվարկել են, որ Հայաստանի էկոնոմիկան կունենա 140 միլիոն դոլարի եկամուտ միայն Ռուսաստանի կողմից գազի մաքսատուրքի չեղյալ հայտարարումից:

Սակայն Հայաստանի ուղին դեպի ՄՄ այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է, մասնավորապես՝ Ղազախստանի և Բելառուսի պատճառով, որոնք այդքան էլ շահագրգռված չեն միության մեջ նոր անդամ ընդունելու գաղափարով, որը հակամարտում է Ադրբեջանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծվել է 2011թ. վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների որոշմամբ՝ որպես ՄՄ-ի և Միասնական տնտեսական տարածության միասնական մշտական գործող կարգավորող մարմին: Այն ունի կառավարման ազգային մարմնի կարգավիճակ:

Կազմակերպությունը ենթակա չէ երեք երկրների կառավարություններից որևէ մեկին: Հանձնաժողովի որոշումները պարտադիր կերպով պետք է իրականացվեն երեք երկրների տարածքներում: Այն գլխավորում է Վիկտոր Խրիստենկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում