«168 Ժամ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանում զավեշտալի դեպք է գրանցվել: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում Փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած առաջարկը քննարկելու ժամանակ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ է այս փոփոխությանը, քանի որ ձկնաբուծարաններ ունի և չի ցանկանում, որ իր ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի գինը բարձրացվի:
Հովիկ Աբրահամյանն ի պատասխան՝ ասում է, որ ինքը ձկնաբուծարաններ չունի, և հիմա է հասկանում, թե ով է մամուլում հոդվածներ պատվիրում այն մասին, որ ինքը ձկնաբուծարանների սեփականատեր է:
Բայց զավեշտալին ոչ թե այս մեղադրանքներն են, այլ օրենքի քվեարկությունը. Աժ նախագահը կողմ է քվեարկում այս փոփոխության ընդունմանը, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ դեմ:
Լավ, ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ՀՀԿ անդամ’ պարտադրված է եղել կողմ քվեարկել, բա Ձարուհի Փոստանջյանն ինչո՞ւ է դեմ մի փոփոխության, որով Հովիկ Աբրահամյանը պետք է ավելի շատ գումար վճարի օգտագործված ջրի դիմաց, եթե համոզված է, որ նա ձկնաբուծարաններ ունի:
Հիշեցնենք, «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանը պատկանում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես` նրա եղբորը` Աժ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը գրանցված է Ախչյան գյուղում ե հովանավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարոդ սուբյեկտներից մեկն է: «Սագատի Ֆիշ» և «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ները գրավում են ՀՀ-ում ձկան կերի շուկայի 80%-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում







































