Friday, 26 04 2024
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կլինե՞ն ՀՅԴ-ն և Քոչարյանը միևնույն դաշտում ԼՂ հարցի անբարենպաստ զարգացումների պարագայում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։


– Դովիլյան հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված մի շարք լավատեսական հայտարարություններ եղան, մասնավորապես՝ միջնորդները հույս էին հայտնում, թե Կազանի հանդիպմանը պետք է ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Ադրբեջանական կողմը ևս փոխել է իր հռետորաբանությունը և ակնկալիքներ ունի Կազանից, ավելին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ կազանյան հանդիպումը վերջին հնարավորությունն է: Հայկական կողմը ևս անմասն չէ այդ հայտարարություններից, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանն է հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է: Պարոն Մանոյան, ինչի՞ն է պատրաստ Հայաստանը և ընդհանուր առմամբ ինչո՞վ կբացատրեք այս՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները:


– Ադրբեջանի հռետորիկան փոխվել է, բայց ոչ դեպի դրականը, ընդամենը դրականորեն հնչում է, բայց ամենևին էլ այդպես չէ: Նրանք էլի նույն բաներն են ասում՝ սկսած Սլովենիայում Ալիևի ելույթից, որտեղ նշվում էր, որ սա վերջին հնարավորությունն է, և իրենք ՄԱԿ-ի խարտիայով իրավունք ունեն իրենց տարածքները հետ բերելու, վերջացրած փոխնախարարով, նախագահի աշխատակազմի ղեկավարով: Ադրբեջանն իր հռետորիկան փոխել է իր վրա կիրառվող ճնշումների պատճառով, սակայն մեկ այլ նկատառում էլ կա՝ նրանք ցանկանում են դրական երևալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ լինելու ընտրարշավի ժամանակ: Պարզ է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ դառնալու Ադրբեջանի ձգտումը իրականում հակառակվում է ԼՂ շուրջ եղած սկզբունքների քննարկմանը, քանզի նրանք ցանկանում են հարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ադրբեջանական կողմի հայտարարություններից պարզ է, որ իրենք Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս չեն կարող պատկերացնել, ինչն էլ նշանակում է, որ ադրբեջանական դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է հայկական կողմից կատարված հայտարարություններին, ապա ես կասեի, որ վարչապետի հայտարարությունը ամբողջական չէր, ինչը փորձեց լրացնել արտգործնախարարը՝ նշելով, թե մինչև հիմնական սկզբունքների ընդունումը պետք է Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին: Եթե Կազանում պետք է հիմնարար սկզբունքները որդեգրվեն, ապա նախարարի խոսքերն անհեթեթ են հնչում: Ինչևէ, չեմ կարծում, որ նա անհեթեթ բան է ասել՝ մանավանդ հաշվի առնելով այն հակազդեցությունը, որը գալիս է Արցախից: Արցախի պաշտոնյաները հստակ ասել են, որ այդքան էլ խանդավառվելու առիթ և հիմք չկա, որովհետև Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին: Մյուս կողմից էլ՝ միջնորդները փորձում են ինչ-որ արդյունք ձեռք բերել, և դա երևաց նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՄԽ համանախագահողներից երկուսի հայտարարություններից, որտեղ հստակ ասվեց, որ իրենց հիմնական նպատակը նաև պատերազմը կանխելն է, և մի քիչ ավելի արդար լինելով՝ շեշտեցին, որ հիմնական վտանգը գալիս է Ադրբեջանից: Անդրադառնալով Կազանի հանդիպմանը՝ կարծում եմ, որ թեև Հայաստանը դրական է արտահայտվել քննարկվող փաստաթղթի մասին, սակայն դա դեռևս բավարար հանգամանք չէ, որպեսզի մենք հունիսի 25-ի հանդիպումից դրական տեղաշարժեր ակնկալենք, և հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը նման կեցվածք չունի: Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի նախագահը կարող է համաձայն լինել մի փաստաթղթի, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերջնականորեն չի ճշտվել:


– Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, թե առանցքային հարցերի շուրջ կողմերը հասել են համաձայնության, ինչին, սակայն, հետևեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը, թե շատ հարցեր այդպես էլ չեն համաձայնեցվել, ինչը խոսում է այն մասին, որ արդեն իսկ Կազանում անհամաձայնություններ կլինեն: Իսկ ահա միջնորդները, մասնավորապես ռուսական կողմը չափազանց շահագրգռված են որևէ համաձայնության հասնելուԿազանում, ինչն էլ պայմանավորված է 2008-ից Ռուսաստանի առաջնային միջնորդությամբ: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն, օգտագործելով իր ճնշման լծակները, ինչ-որ բան կպարտադրի կողմերին:


– Միայն լծակ ունենալը դրա համար բավարար չէ, կարծում եմ՝ այստեղ ճնշելու միակ ձևը նախագահների ճակատին ատրճանակ դնելն է, այլ ճնշման ձև չեմ պատկերացնում, որի արդյունքում նախագահները կհամաձայնեն ստորագրել մի այնպիսի փաստաթղթի տակ, որն իրենց դիրքորոշումներին դեմ է: Հնարավոր է՝ ինչ-որ հայտարարություն լինի, բայց դա հատկանշական առաջընթաց չի կարելի համարել: Նաև այն մոտեցումը, որ և՛ Ալիևը հայտնեց, և՛ Ֆասիեն խոսեց ԵԽ-ում, խոսում են ավելի շուտ այն մասին, որ այս փուլի համար Կազանի հանդիպումը կարևոր է: Կարծում եմ՝ Կազանում ավելի շուտ կլինի համաձայնություն, թե շարունակելու են գործընթացն այս ուղղությամբ, թե վերջ են դնելու այս փուլին և ամեն ինչ սկսելու են զրոյից: Կազանի հանդիպումից առաջ և՛ Ռուսաստանի, և՛ մյուս համանախագահող երկրների հիմնական ջանքերը մեկ ուղղություն ունեն՝ այնպես անել, որ գործընթացը փակուղի չմտնի:


– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության կողմից կա շտապողականություն, և եթե դրա դրսևորումը լինի այն, որ ԼՂ հարցի վերաբերյալ ստորագրվի մի փաստաթուղթ, որը չբխի Հայաստանի և Ղարաբաղի շահերից, ի՞նչ է պատրաստվում այդ դեպքում անել Դաշնակցությունը: Հայ-թուրքական գործընթացի ժամանակ ՀՅԴ-ն բողոքի ակցիաներ կազմակերպեց՝ պահանջելով արտգործնախարարի հրաժարականը, Ղարաբաղի դեպքում նման քայլերի կգնա՞ք:


– Վստահաբար նման քայլեր կլինեն: Բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հրապարակված կետերի դեմ մենք միշտ էլ արտահայտվել ենք: Այդ փաստաթուղթը երկու բաժնից է. մեկը խոսում է միջազգային իրավունքի այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հարցը, մյուսը դրանց իրականացման վեց կետերն են: Հենց այդ վեց կետերին, այդ մոտեցմանն ենք մենք դեմ: Տպավորություն է, թե 1988թ. ամեն ինչ սառել էր, և հիմա փորձում ենք 88-ի իրավիճակը լուծել՝ սկսած սահմանների խնդրից մինչև կարգավիճակի հարց: Այս բոլորը խոսում են այն մասին, կարծես թե մենք դեռևս գտնվում ենք 88թ.-ում: Եթե 88-ին այս ամենն առաջարկեին, ապա Հայաստանն էլ կընդուներ, Ղարաբաղն էլ, մյուսներն էլ, բայց 88-ից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, և պետք է այդ բոլորը հաշվի առնել: Տպավորություն է, թե Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում նրա կորցրած տարածքները մենք հիմա փորձում ենք հատուցել: Հենց այս մոտեցումներն են մեզ համար անընդունելի, և պարզ է, որ եթե հայկական կողմը համաձայնի այդ սկզբունքներին, մենք, իհարկե, ըստ պատշաճի կարտահայտենք մեր բողոքը: Մի բան, սակայն, պետք է հաշվի առնել՝ ի տարբերություն հայ-թուրքական արձանագրությունների, սա ընդամենը կլինի սկզբունքների համաձայնեցման փաստաթուղթ, որը կիրառման ենթակա չէ, մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը: Իսկ այդ համաձայնագրի մշակումը կարող է տևել տարիներ, անգամ տասնամյակներ, ինչը փոխում է իրավիճակը:


– Պարոն Մանոյան, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս քննադատել է հայաստանյան ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Հնարավո՞ր համարում եք, որ ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումները նրա համար հիմք ստեղծեն քաղաքական դաշտ վերադառնալու համար, և եթե դա այդպես լինի, Դաշնակցությունը կմիանա՞ Ռոբերտ Քոչարյանին:


– Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը նման կեցվածք ընդունի, ապա նա կլինի մեկն այն բոլոր ուժերից, որոնց հետ մենք պատրաստ կլինենք գործակցելու: Ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, այս անգամ էլ ովքեր դեմ են այդ սկզբունքների փաստաթղթին և մոտեցումներին, մենք հնարավորինս կհամագործակցենք և կընդարձակենք դաշտը: Պարոն Քոչարյանը կլինի այդ դաշտում, թե ոչ՝ դա արդեն նրա որոշելիքն է, և նա պետք է որոշի կգործակցի մեզ հետ, թե ոչ:


– Մինչ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները նշվում էր այն մասին, որ ընտրություններից հետո կվերսկսվի հայ-թուրքական գործընթացը, սակայն ընտրությունները կայացան, և կարծես թե նման շարժ թուրքական կողմից նկատելի չէ: Ձեր գնահատմամբ, առաջիկայում կարելի՞ է սպասել հայ-թուրքական գործընթացի վերակենդանացման:


– Ո՛չ նախկինում գոյություն ունեցած ակնկալիքներն էին հիմնավոր, ո՛չ էլ՝ ներկայիս ակնկալիքները: Մինչ ընտրությունները Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում էին Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, և ուրեմն մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի թուրքական կողմը որևէ քայլի չի դիմի, հիմա առավել ևս պատճառ չունեն այդ պայմանը փոխելու: Մենք այնպիսի վիճակի մեջ ենք դրել Թուրքիային, որ Թուրքիան այլևս շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որովհետև այս պայմաններում Թուրքիան, բացարձակապես որևէ բան չտալով, ստացել է իր ակնկալիքների մոտ 80 տոկոսը՝ Ցեղասպանության հարցով տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը և Թուրքիան այդ հարցը պետք է քննարկեն պատմական հարթության վրա, և ինչքան էլ մենք ասենք, որ դա այդպես չէ, բայց Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան կամ Շվեդիան հարցն այդպես են ընկալում: Սահմանների հարցը ևս այլ կերպ է մեկնաբանվում՝ մենք մի բան ենք ասում, Թուրքիան և Միացյալ Նահանգները՝ այլ, Ղարաբաղի հարցը ևս այստեղ շոշափվում է. ճիշտ է, արձանագրությունների մեջ ուղղակի հղում չկա, բայց արդեն գործընթացը Թուրքիան պայմանավորել է Ղարաբաղի հարցով: Մենք բավարարել ենք Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ փոխարենը որևէ բան չստանալով: Այսքանից հետո Թուրքիան կարիք չունի անդրադառնալու այդ արձանագրություններին: Ճիշտ է, որոշակի ճնշումներ կան տարբեր շրջանակներից, բայց միայն դրանք չեն կարող Թուրքիային քայլերի մղել, ավելին՝ հրապարակվել են Թուրքիայի հանրային կարծիքի հարցումների արդյունքները, որոնք ևս ի նպաստ չեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ինչն էլ նշանակում է, որ ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսից էական ճնշում չկա, սակայն կա Ադրբեջանի գործոնը, որն էլ Թուրքիային շտապելու տեղիք չի տալիս: Այժմ Թուրքիայում սկսել են խոսել այն մասին, որ հնարավոր է վավերացնեն արձանագրություններից մեկը, այդ մասին մեկ տարի առաջ դիվանագիտական շրջանակներում խոսվել է նաև այստեղ: Կարծում եմ, որ սա Հայաստանի շահերից չի բխում, և մենք կարծում ենք, որ պետք է վայրկյան առաջ Հայաստանը հետ վերցնի այս արձանագրությունները:


– Ամեն անգամ, երբ ԼՂ խնդրի շուրջ կարևոր զարգացումներ են տեղի ունենում, Իրանից ինչ-որ պաշտոնյա է գալիս Հայաստան: Այս անգամ, այս զարգացումների փուլում Հայաստան էր գալու Իրանի նախագահը, սակայն վերջին պահին այդ այցը հետաձգվեց: Դուք որևէ կապ տեսնո՞ւմ եք ԼՂ հարցի կարգավորման այս փուլի և Ահմադինեժադի այցի հետաձգման հետ:


– Ո՛չ, այցի հետաձգումը Ղարաբաղի հետ ես որևէ կերպ չեմ կապում:


– Այդ դեպքում ինչո՞ւ հետաձգվեց այցը:


– Այդ մասին եղան հայտարարություններ, և կարծես թե մեկը մյուսի վրա գցեցին պատասխանատվությունը, թե ինչ-որ փաստաթղթեր պատրաստ չեն: Կարծում եմ՝ պատճառը զուտ տեխնիկական է:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում