Ուկրաինական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ ընդդիմությունը բանակցություններ չի վարելու իշխանությունների հետ այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջները չեն իրականացվել: Այդ մասին հաղորդում է Интерфакс-ը:
Տյագնիբոկը նման հայտարարություն է արել Ազգային դիմակայության շտաբի մամլո կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Յանուկովիչի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ մենք Մայդանի մանդատ ստանանք»,- նշել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտոնական Կիևը երկրի բոլոր քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել:










































