Գնդապետ Մյաուն (Colonel Meow), Զայրացած կատուն (Grampy Cat) և Հիփսթեր Հեմիլթոն կատուն (Hamilton the Hipster cat), ինչպես նաև համացանցում այլ հայտնի կատուներ ներկայացրել են իրենց սուրբծննդյան տեահոլովակը, որը նկարահանվել է բարեգործական նպատակներով: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
Կատուները մասնակցել են «Բարդ է սուրբծննդյան կատու լինելը» երգի տեսահոլովակի նկարահանումներին, որը գրվել է՝ կեր արտադրող ընկերության կողմից բարեգործական ակցիա իրականացնելու համար:
Տեսահոլովակում կատուները խաղում են, կռվում, ուսումնասիրում զարդարված տոնածառը:
Երեքշաբթի օրը համացանցային հերոսները մասնակցել են տեսահոլովակի պրեմիերային:








































