Երգչուհի Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը հարսանեկան զգեստով է: Ոչ այնքան որակյալ լուսանկարում Վերան զարմացած և վախեցած տեսք ունի: Երգչուհու բուռն հույզերը հեշտ է նկատել նույնիսկ քողի ներքո:
Հայտնի չէ, թե ինչպես է փեսացուն երգչուհուն դրան հասցրել, սակայն նրա դեմքի արտահայտությունը խոստանում է, որ հարսանիքը շատ հետաքրքիր և աննախադեպ զարգացումներ կունենա:
Բլոգի հետևորդներից շատերը չեն հավատացել հարսանիքի իրական լինելուն, գրում է 7days.ru կայքը:












































