Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է, թե ինչպես է հետևում իր արտաքինին: Parade-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ ամեն օր կրկնում է նույն գործողությունները. «Լվանում եմ դեմքս, մաքրում ատամներս և լոգանք ընդունում: Դրանից բացի, մազերի շիճուկներ եմ օգտագործում, քանի որ փորձում եմ մազերս ամեն օր չլվանալ: Այնուհետև թրջում եմ մազերս և հարդարում: Հետո արևապաշտպան քսուք եմ քսում: Եվ ոչ մի դիմահարդարում»:
44-ամյա դերասանուհին, ով մազերի խնամքի միջոցներ է արտադրում, նախանձում է մոդելներին. «Կարծում եմ՝ Ժիզել Բունդհենի մազերը հիանալի են: Իսկ Քեյթ Մոսը հրաշալի սանրվածք ունի»:
Իր սանրվածքի մասին Էնիսթոնն ասել է. «Ինձ դուր է գալիս սանրվածքս: Այն բավականին կարճացրել եմ: Չնայած ամեն տարի էլ կարճացնում եմ: Օրերս ֆոտոշարքի էի մասնակցում, և հանկարծ որոշեցի մազերս կարճ կտրել: Ես սիրում եմ փոփոխություններ, սակայն արդյունքում ամեն դեպքում երկար մազեր եմ նախընտրում: Ինձ ուղղակի թվում է, որ երկար մազերը գեղեցիկ են»:








































