Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

«Հայաստան» հիմնադրամին նվիրատվության խոստումների քանի՞ տոկոսն է իրականություն դառնում (լուսանկարներ)

Այս տարվա նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրեց 16-րդ համահայկական հեռուստամարաթոնը, որի արդյունքում, ինչպես հայտնի է, հավաքվեց 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն, որի մի մասը դեռևս խոստումների տեսքով է: «Հայաստան» համահայկական հիմնադրամից փորձեցինք պարզել՝ արդեն կարո՞ղ են ասել, թե խոստումների քանի տոկոսն է իրականություն դարձել, և արդյոք հրապարակված գումարը փոփոխության ենթարկվե՞լ է:

«Մենք հրապարակել ենք 21 միլիոն և մի քիչ էլ ավել, որի մեջ մտնում են նաև նվիրատվության խոստումները: Հիմա, երբ գործընթաց է գնում, և նվիրատվության որոշ խոստումներ դառնում են իրականություն, դրանից հանրագումարը, այսինքն՝ հրապարակված վերջնական թիվը, չի փոխվում»,-«Առաջին լրատվական»-ին փոխանցեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ամիսներ են հարկավոր, որպեսզի նվիրատվության խոստումները դառնան փաստացի նվիրատվություններ: «Միայն ամիսներ անց՝ գարնանը նոր միայն, կարող ենք ասել, թե հայտարարված գումարի որ մասը դարձավ փաստացի փոխանցում: Հիմա դեռ ընդունում ենք փոխանցումներ: Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ խոստումների 90-95 տոկոսը դառնում է իրականություն»:

Նշենք, սակայն, որ 90-95 տոկոսը երբեք իրականություն չի դառնում: Հիմնադրամի որոշ ներկայացուցիչների խոսքով՝ խոստումների առավելագույնը 60-65 տոկոսն է վերածվում իրական նվիրատվության, այն էլ խոստացված ամբողջ գումարը չի տրվում, այլ ավելի համեստ ինչ-որ թիվ: Այս ամենից հետևում է, որ հիմնադրամի հրապարակած թվերը ուռճացված են:

Մարաթոնից մի քանի ամիս անց, երբ ամփոփվում են վերջնական արդյունքները, պարզ է դառնում իրական պատկերը, որը, սակայն, հանրությանը հասանելի չի դառնում: Ինչը ևս նպատակ է հետապնդում՝ չհիասթափեցնել խոշոր նվիրատուներին, ինչպես նաև հազարավոր հավատարիմ նվիրատուների, ովքեր ամսեամիս իրենց թոշակից, նպաստից կամ այլ միջոցներից նվիրաբերում են հիմնադրամին:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս տարի նպատակ էր դրվել հավաքել 30 միլիոն դոլար, որը պետք է ուղղվեր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս-Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը: Բայց, փաստորեն, նույնիսկ ուռճացված թվերով չհասան դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում