Սալվադորում հայտնաբերվել են տարբեր զինված խմբավորումների զոհերի գաղտնի գերեզմանոց առնվազն 19 զոհի մարմիններով, հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Իշխանությունների տեղեկություններով՝ խոսքը 14 գերեզմանի մասին է: Ընդ որում՝ դատախազությունը ենթադրում է, որ դրանցում առնվազն 25 սպանվածի դի է:
Փորձագետները այդ մարդկանց սպանության ամենաուշ ժամանակ են համարում 2012թ. վերջը:
Զանգվածային հուղարկավորությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Սան Սալվադորից 40 կմ հեռավորության վրա:
Սպանության մեղավորներ կարող են լինել Barrio-18 բանդայի անդամները:







































