Վարշավայում Ուկրաինայի դեսպանին կանչել են ԱԳՆ Կիևում տեղի ունեցած ոստիկանական ակցիայից հետո: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Լեհաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարչին Վոյչեխովսկին:
Երեքշաթբի լույս չորեշքաբթի գիշերը իրավապահները «Եվրամայդանի» ցուցարարներին հետ են մղել Կիևի կենտրոնական հրապարակից:
«Ուկրաինայի դեսպանին առավոտյան 10:00-ին կանչել են ԱԳՆ: Երկխոսության կոչ ենք անում, դատապարտում ենք բռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լեհաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է պատրաստում Կիևում իրավապահների գործողությունների կապակցությամբ:







































