Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 38-ամյա բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը երրորդ անգամ է մայրացել: «Տիտանիկի» աստղը որդի է լույս աշխարհ բերել Լոնդոնի ծննդատներից մեկում: Տղայի հայրը բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի զարմիկն է՝ 35-ամյա Նեդ Ռոքնրոլը:
Ուինսլեթն ու Ռոքնրոլը գաղտնի ամուսնացել էին 2012-ի դեկտեմբերի սկզբին՝ հիշեցնում է ITAR-TASS-ը: Ուինսլեթի համար հարսանեկան նվեր էր դարձել տիեզերանավով շրջագայության տոմսը:
Փոքրիկը Նեդի և Քեյթի առաջին երեխան է: Նախորդ երկու ամուսնություններից Ուինսլեթը երկու երեխա ունի՝ 13-ամյա Միան, ում հայրը ռեժիսոր Ջիմ Թրիփլթոնն է, և 9-ամյա Ջոն, ում հայրը ռեժիսոր Սեմ Մենդեսն է:








































