Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Այդ մասին է հայտնում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Պորտուգալացին 9 գոլ է խփել մրցաշարի խմբային փուլում, ինչը չի հաջողվել որևէ այլ ֆուտբոլիստի:
Ռոնալդուն իր ակտիվում գրանցել է հեթ-տրիկ` «Գալաթասարայ»-ի դեմ խաղում, 2-ական գոլ` «Կոպենհագեն»-ի և «Յուվենթուս»-ի դարպասները և մեկական գոլ` դանիացիների և իտալացիների դեմ խաղերում:
Հարկ է նշել, որ Ռոնալդուն նաև 10-րդ գոլը խփելու հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Նշված ցուցանիշով նախկին ռեկորդը պատկանում էր Ֆիլիպո Ինձագիին և Էրնան Կրեսպոյին, ովքեր 2002/03 թվականների մրցաշրջանում 8-ական գոլ են խփել: 2004/05 թվականների մրցաշրջանում Ռուդ վան Նիստելրոյը կրկնել է ռեկորդը:









































