Ճապոնիայում հարավ-արևմուտքից դեպի արևելյան ափերն է մոտենում Մալիկսի թայֆունը: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Թայֆունի կենտրոնում քամու արագությունը վայրկյանում 30 մետր է:

Այժմ ցիկլոնը շարժվում է 30 կմ/ժամ արագությամբ: Սպասվում է, որ Մալիկսին կմոտենա Խոնսյու կղզուն հունիսի 10-ի երեկոյան կամ հունիսի 11-ի առավոտյան:
Ալիքների բարձրությունը կարող է հասնել 8 մետրի: Շրջանների բնակիչներին կոչ է արվում ծով դուրս չգալ:











































