Ամերիկյան BabyCenter համացանցային կայքը այս շաբաթ հրապարակել է անցնող տարվա՝ երեխաների ամենաարտասովոր անունների ցուցակը:
Արական սեռի ցուցակում հայտնվել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Պանիր, Պանդա, Փոթորիկ, Եգիպտոս, Հրթիռ, Լեգենդ, Փղոսկր և Քիշմիր:
Ինչ-որ մեկն էլ իր երեխային կնքել է աստվածաշնչյան հրեշի՝ Լևիաթանի անունով:
Կանանց ցուցակում հայտնված անուններից են Կիվի, Ծաղիկ, Կակաչ, Հավիտենականություն և Էլեկտրա: Որոշ ծնողներ իրենց դստերն անվանակոչել են նաև հայտնի «Ռիգլի» մաստակի պատվին: Պետք է նշել, որ այդ անուննրից յուրաքանչյուրով կնքվել է առնվազն 3 նորածին:
Կայքը հրապարակել է նաև ամերիկացի ծնողների շրջանում ամենատարածված անունները: Նորածին աղջիկների շրջանում չորրորդ տարին անընդմեջ ամենատարածված անունը Սոֆյան է, տղաների շրջանում՝ Ջեքսոնը:
Կանանց ամենահայտնի անունների հնգյակում են Էմմա, Օլիվիա, Իզաբելլա և Միա անունները: Տղամարդկանց անունների լավագույն հնգյակում են ներառվել՝ բացի Ջեքսոնից և Էյդենից, նաև Լիեմ, Լուկաս և Նոա անունները:










































