Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և նրա ընկերը՝ պարող Կասպեր Սմարթը, հերքել են լուրերն այն մասին, որ իրենք բաժանվել են:
Օրերս պապարացիները տեսել են զույգին Բևերլի-Հիլզում մանկական միջոցառման ժամանակ: Որքան մեծ է եղել զարմանքը, երբ պապարացիները Ջենիֆերի մատնեմատին թանկարժեք քարերով հոյակապ մատանի են նկատել:
Չնայած սիրահարները դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել հարսանիքի մասին, բայց հնարավոր է շուտով Հոլիվուդում ևս մեկ ամուսնական զույգ հայտնվի:









































