Դանիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ խաղողի օգտագործումը օգնում է մարդկանց պայքարել օստեոպորոզի դեմ. հիվանդություն, որ քայքայում է ոսկրային հյուսվածքները։ Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակվել են մասնագիտական պարբերականներում։

Պարզվում է, որ խաղողն օգտակար է մասնավորապես ոսկորների համար։ Բժիշկները պարզել են, որ խաղողի օգտագործումը ամրացնում է ոսկորները, դրական է ազդում ոսկրային հյուսվածքների ամրության վրա։ Նրանց խոսքերով՝ խաղողի մեջ պարունակվող յուրահատուկ վիտամինները իսկական շինարարական նյութեր են ոսկորների համար։ Խաղողն ամրացնում է ոչ միայն ոսկորները, այլև՝ ատամները։ Մուգ խաղողը հարուստ է A, E, B, P, C վիտամիններով, ամինաթթուներով, պեկտիններով և այլ միկրոտարրերով։ Ապացուցված է նաև, որ խաղողի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է գործում նաև սրտի համար. որոշ մարդկանց վրա այն ավելի ուժեղ է ազդում, քան դեղերը։ Բացի այդ, կարծիք կա նաև, որ խաղողն օգտակար է որպես ստամոքսի քաղցկեղի դեմ պայքարի միջոց։ Գիտնականները ենթադրում են, որ խաղողի մեջ պարունակվող ռեսվերատրոլ հակաօքսիդանտը նպաստում է ստամոքսի թթվային հաշվեկշռի վերականգնմանը։








































