Saturday, 20 06 2026
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում

ՀՀ ԶՈՒ-ում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ ՀՀ զինված ուժերում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ:

հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Դեպքեր են արձանագրվել, երբ զորակոչի փուլում բժշկական փորձաքննություն է իրականցվել, և հիվանդությունների առկայության պարագայում անձը սխալմամբ զորակոչվել է բանակ:Մենք խնդրել ենք Պաշտպանության նախարարությանը ևս մեկ անգամ իրականացնել փորձաքննություն այնտեղ, որոնք հաստատել են հիվանդության առկայությունը: Իհարկե, եղել են դեպքեր, որ չի հաստատվել: Այս բոլոր հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սերտ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր աշխատակազմում նույնպես ունենք բժիշկներ և  բոլոր հարցերին ցուցաբերում ենք մասնագիտական մոտեցում, որովհետև հակառակ պարագայում մենք այստեղ լուրջ արդյունքներ ակնկալել չենք կարող»,- ասաց Թաթոյանը:

Օմբուդսմենը նշեց, որ խնդիրներ կան, որոնք  վերաբերում են զորակոչի փուլում ռազմաբշժկական փորձաքննություններին և տրամադրվող եզրակացություններին:

«Չափազանց կարևոր է, որպեսզի այդ բոլոր փաստաթղթերը տրամադրվեն զինծառայողներին: Ցանկացած զինծառայող պետք է հստակ տիրապետի իր  իրավունքներին և, իհարկե, իրենց իրավունքներին վերաբերող փաստաթղթերը հասանելի լինեն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին ստացել են 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

«Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, բայց վարույթի ընթացքում նրա իրավունքները չեն ապահովել»,- նշեց Թաթոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում