«Սասնա ծռեր-2»-ի գործով այսօրվա դատական նիստում փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոցը՝ նրա վատ առողջական վիճակի պատճառով։
Դատախազը չառարկեց, որ նրա նկատմամբ գրավ կիրառվի։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նման միջնորդություն պատրաստվում է ներկայացնել նաեւ փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ։











































