«Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ու նրա պաշտպաններն այսօր միջնորդություն են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո»-ին հայտնել է Ա.Կիվիրյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Փոխարենը պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործ հարուցել ու քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր Ա.Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ապօրինի բերման են ենթարկել նրան ոստիկանություն: Միջնորդությունը ներկայացվել է մեկ հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալուց հետո:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































