Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

ԼՂ խնդրի կարգավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը: Այս մասին ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ որպես կարևորագույն խնդիր: Լեռնային Ղարաբաղի 150-հազարանոց բնակչության անվտանգության հարցը միավորում ու կոնսոլիդացնում է Հայաստանի ու երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական հասարակությանը: Մենք խելամիտ մարդիկ ենք և ունենք հստակ հիմնավորումներ՝ առաջ քաշելու մեր առաջնահերթ անհանգստության հարցերը ԼՂ անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ: Մեզ պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, սակայն դա չպետք է լինի մեր մարդկանց անվտանգության հաշվին»,- նշել է Մնացականյանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը հենց այդ շրջանակում՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կուրսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ արտգործնախարարը պատասխանել է. «Ադրբեջանն այն երկիրն է, որը շրջափակել է Հայաստանը, երկիրը միակողմանիորեն միջոցներ է ձեռնարկում ընդդեմ Հայաստանի: Բաքուն տանում է քաղաքականություն, որի նպատակը խոչընդոտելն է փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծումը, մարդկային շփումների հաստատումը: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: Տեսեք այն տերմինալոգիան, որն օգտագործվում է Հայաստանի ու ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»:

Կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության առկայությունը՝ նա ընդգծել է, որ խնդրի կարգավորման բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խաղաղությանը նպաստող մթնոլորտում: «Կարևոր է, թե ինչ մթնոլորտում են տեղի ունենում բանակցությունները՝ մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, թե մթնոլորտում, որը նպաստում է ատելության ավելացմանը»,- նշել է Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Մենք զերծ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ կողմ ենք բոլոր խնդիրների լուծմանը բանակցային գործընթացի միջոցով: Սա է մյուս բոլոր հարցերում մեր դիրքորոշման հիմքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում