ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10–ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Թալինի, Մարալիկի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Տավուշի, Սիսիանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:









































