Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Սեն Դենի արվարձանում՝ «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ կայանած ավտոմեքենայում, հայտնաբերվել է 2 կիլոգրամ պլաստիտ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունում ընդգծել են, որ պայթուցիկ նյութը եղել է առանց դետոնատորի: Ավտոմեքենայի 28-ամյա սեփականատերը ձերբակալվել է: Նա գտնվել է հետախուզման մեջ՝ թմրանյութերի տարածման և օգտագործման կասկածանքով:
Փարիզի ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:









































