Այսօր ամբողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Օրը նշվեց նաև Երևանում, սակայն ոչ թե տոնական հանդիսավորությամբ, այլ՝ ակցիայով, քանի որ կառավարությունը գոմարներ չի տրամադրում մարզային 6 ՄԻՊ գրասենյակները ֆինանսավորելու համար:
Մեզ հետ զրույում Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ նախագահ Քրիստինա Գևորգյանն ասաց, որ մարզային կառույցները 2012 թվականից ֆինանսավորվել են Եվրոպական կառույցների կողմից, 2013 թվականի նոյեմբերից ծրագրի ֆինանսավորումը դադարել է, և այդ կառույցներն այլևս չեն գործում: «Ինչպես մենք ենք տեղեկացել, 2014 թվականից միայն երեք մարզային կառույց պիտի գործի, օրինակ՝ Եղեգնաձորում փակվելու է, սակայն այստեղ շատ լավ էր աշխատում ՄԻՊ գրասենյակը»,- ասաց նա:
Նրա հավաստմամբ՝ մարզային գրասենյակները ավելի մատչելի են դարձնում գլխամասային գրասենյակի հետ կապը, մարդիկ Երևան հասնելու համար հավելյալ միջոցներ չեն ծախսում:
Բացի ակցիայից՝ տեղում կազմակերպվեց նաև ստորագրահավաք, որը կփոխանցեն կառավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնելու և մարզային ՄԻՊ գրասենյակները նորից բացելու համար:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































