«Կոպենհագեն»-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հայտնել է, որ իր ակումբակից Քրիշտիանու Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, ով արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
«Ռոնալդուն միակն է, ով արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Դա անհատական մրցանակ է, իսկ Ռոնալդուն հիանալի տարի է անցկացրել:
Հիշեք 2010 թվականը, երբ Իսպանիայի ընտրանին աշխարհի չեմպիոն դարձավ, բայց իսպանացի որևէ ֆուտբոլիստ չարժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Ռոնալդուն լավ է կատարում իր աշխատանքը և օգնում է թիմին»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:










































