Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է փոխել ակումբային գրանցումը:
Իտալացի մասնագետը նշել է, որ միշտ պատրաստ է երկխոսության արգենտինացի ֆուտբոլիստի հետ:
«Դի Մարիան շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար: Զուտ սպորտային տեսակետից ելնելով, կարող եմ ասել, որ նրա հեռանալն ակումբից անհնարին է: Ֆուտբոլիստը չի խոսել ոչ իմ, ոչ «արքայական ակումբ»-ի ղեկավարների հետ:
Եթե Դի Մարիան խնդիրներ ունի, ապա իմ աշխատասենյակի դռները բաց են նրա առջև: Ցանկացած դեպքում, այդ հարցքը կքննարկվի միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,-






































