Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է «Մոնակո» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, որ միշտ չի ընդգրկվում «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
Դի Մարիան առաջարկներ ունի եվրոպական ակումբներից, սակայն ֆուտբոլիստին հետաքրքրել է «Մոնակո»-ի առաջարկը, որի հետ նա արդեն համաձայնության է հասել: «Արքայական ակումբ»-ի ղեկավարները չեն հրաժարվի Դի Մարիայի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց չստանան 30 մլն եվրո:
Շրջանառվող լուրերի համաձայն` «Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը արդեն հանդիպել է Ֆլորենտինո Պերեսին` հարցը քննարկելու նպատակով:





































