Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Սփյուռքին պետք չէ կոտրել․ Այս շրջանում «Արի տուն» ծրագիրը չպետք է կասեցվեր

Խորհրդարանի հանրապետական խմբակցությունը մոտենում է այն սահմանին, երբ նա այլևս չի լինի մեծամասնություն, այլ կվերածվի փոքրամասնության: Հետևելով հանրապետականների քայլերին, կարելի է ասել, որ նրանք տակտիկական որոշակի սրբագրումներ են անում իրենց վարքագծում, և դա պայմանավորված է ընթացիկ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Ի սկզբանե, երբ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելուն, հանրապետականները որոշել էին պահել իրենց միասնությունը և շարունակել հանդես գալ որպես խորհրդարանական մեծամասնություն: Նրանք նաև հանդես էին գալիս որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հակառակորդներ և դեմ էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Նրանց ասածն այն էր, որ եթե Փաշինյանը ընտրվել է վարչապետ, իրենք չեն խոչընդոտի նրա կառավարության աշխատանքին: Դրա դիմաց ՀՀԿ-ն ակնկալում էր անձեռնմխելիություն, այսպես ասած՝ ստատուս-քվոյի պահպանում, որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում զրկված է լինելու ընտրության արդյունքները թելադրելու հնարավորությունից և, հետևաբար, խորհրդարանում զգալի ներկայություն ունենալու հեռանկարից: Բայց ընթացքում ՀՀԿ-ում հասկացան, որ չի կարող կառավարությունը լինել մի քաղաքական ուժի ձեռքում, իսկ խորհրդարանը մեկ այլ, որ նման աբսուրդի վերացումը ավելի հրատապ է դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը, քան եթե իրենք ինքնակամ հրաժարվեն մեծամասնության կարգավիճակից:
Քաղաքական այս և հարակից խմորումների մասին «Առաջին լրատվական»- ը զրուցեց Գելափ միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի և Վերադարձ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:

Անդրադառնալով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ ցանկացած պրոցես, որ տեղի է ունենում Հայաստանում կամ Արցախում, սերտ կապակցված են. այլ կարծիք չի կարող լինել, քան այն, որ հայաստանյան ներքաղաքական պրոցեսների անբաժան մաս է մնում Արցախը:

Վարդան Մարաշլյանը հավելեց, որ իր կարծիքով ևս Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները փոխկապակցված են, բայց պետք է նկատի ունենալ, որ Արցախը գտնվում է առաջնային գծում, և որոշակի հարցերի շուրջ պետք է ավելի զգուշավոր լինել: «Այն մշակութային տրանսֆորմացիան, որ մեր ազգն ապրում է Հայաստանում և արդեն նաև Արցախում, շատ կարևոր պրոցես է՝ լավ իմաստով»,- նշեց Մարաշլյանը:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղքական իրավիճակին, Նավասրադյանը նշեց, որ նախընտրական ակտիվացում չի նկատվում, այն դեռևս սաղմնային վիճակում է. «Դա կապված է նրա հետ, որ հստակ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները. սպասողական վիճակ է… ՀՀԿ-ն բյուրեղանում է, ՀՀԿ-ի համար չի կարող գերխնդիր լինել իշխող կուսակցություն լինելը, նրանք կոնսոլիդացնում են ուժերը, որպեսզի գոնե անցնեն խորհրդարան: Իշխող մեծամասնության ռեալ հնարավորություն ունի երկու կուսակցություն «Ելք»-ը և միգուցե նաև ԲՀԿ-ն:

Վ. Մարաշլյանի խոսքով՝ ՀՀԿ-ն փորձելու է մինչև վերջ պահել մեծամասնությունը, դա կարևորագույն ռեսուրսն է իրենց համար: Նա նաև նշեց, որ անհրաժեշտություն կա, որպեսզի փոխվեն Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը:

«ՀՀԿ ղեկավարը չունի լծակներ՝ պատգամավորներին ստիպելու վայր դնել մանդատը, պահանջը օրինական չէ,- ընդգծեց Ա. Նավասարդյանը՝ հավելելով, որ պատգամավորները կարող են չհետևել նրա կոչին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում