Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում և Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կկայանան Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունները: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումն անցկացվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը, ով կյանքից հեռացել է 1896-ի դեկտեմբերի 10-ին:
Ստոկհոլմի Ֆիլհարմոնիայի դահլիճում 13 դափնեկիրներից 11-ին հեղինակավոր մրցանակները կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը:
Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակի են առաջադրվել ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեքմանը և Թոմաս Զյուդխովը:
Ֆիզիկայի ոլորտում մրցանակի են առաջադրվել բելգիացի գիտնական Ֆրանսուա Էնգլերը և բրիտանացի պրոֆեսոր Փիթեր Հիգսը՝ «մեխանիզմի տեսության բացահայտման համար, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սուբատոմային մասնիկների առաջացումը»:
Քիմիայի ոլորտում մրցանակի են հավակնում ամերիկացիներ Մարտին Քարփլուսը, Մայքլ Լևիտը և Արի Վարշելը՝ «քիմիական համակարգերի բազմաստիճան մոդելի» մշակման համար:
Գրականության ոլորտում մրցանակի է հավակնում կանադացի գրող Էլիս Մունրոն:
Գիտնականներ Յուջին Ֆաման, Լարս Փիթեր Հանսենը և Ռոբերտ Շիլերը՝ ԱՄՆ-ից, արժանացել են՝ ի հիշատակ Ալբերտ Նոբելի Շվեդիայի պետական բանկի մրցանակի՝ «ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար»:










































