Թայլանդում ընդդիմությունն իշխանություններին 24 ժամ է տվել` հրաժարական տալու և վարչական շենքերն ազատելու համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թայլանդի ազգային 3-րդ հեռուստաալիքին:
«Մենք ժամանակավոր կաբինետին 24 ժամ ենք տալիս, որպեսզի տեղ ազատեն այն կաբինետի և վարչապետի համար, որոնց կնշանակի թագավորը: Մենք, Ժողովրդավարական բարեփոխումների ազգային կոմիտեի անունից գործի ենք դնում սահմանադրության երրորդ և յոթերորդ հոդվածները, որոնք ենթադրում են միապետի կողմից վարչապետի և նրա կաբինետի նշանակումը և ազգային խորհրդի ստեղծումը` որպես իշխանության ժամանակավոր ժողովրդավարական մարմին»,-ասել է ընդդիմության առաջնորդ Սութհեփ Թհիաքսուբանը:










































