Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

ՀՀԿ-ի կառավարվող մասնատումը

Խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը մոտենում է այն սահմանին, երբ նա այլևս չի լինի մեծամասնություն, այլ կվերածվի փոքրամասնության: 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը, խմբակցությունից հեռացվել է Շիրակ Թորոսյանը, Ֆելիք Ցոլակյանը: Երեկ էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ խմբակցությունը կարող են լքել Արամայիս Գրիգորյանը և Սամվել Ալեքսանյանը: Եթե դա տեղի ունենա, ինչի հավանականությունը և ամենակարևորը տրամաբանությունը բավական մեծ է, ապա ՀՀԿ խմբակցությունը կունենա ընդամենը 52 պատգամավոր, մինչդեռ պարզ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավոր:

Ավելին, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը` 58 պատգամավոր: Երբ ԿԸՀ-ն 2017թ. նկարում էր ընտրությունների արդյունքները, ՀՀԿ-ին տվել էր 58 մանդատ, որպեսզի այն առանց որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու էլ համարվի կառավարող: Բայց նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում պաշտոնապես 55 պատգամավոր է, այն այլևս կառավարող չէ: Հայաստանի Ընտրական օրենսգիրք գրողները ամեն ինչ արել էին, որ խորհրդարանում ձևավորվի կայուն մեծամասնություն, և նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլի և լրացուցիչ մանդատների բաշխման շատ բարդ ու խրթին մեխանիզմ էին մտածել, որպեսզի հանկարծ ու հանկարծ խորհրդարանում չստեղծվի մի վիճակ, երբ որևէ քաղաքական ուժ չունենա մեծամասնություն: Բայց նրանք նկատի չէին ունեցել մի իրավիճակ, երբ մեծամասնություն ստացած խմբակցությունից հեռանում կամ հեռացվում են պատգամավորներ և այն մեծամասնությունից վերածվում է փոքրամասնության:

Հիմա խնդիրն այն չէ, որ մենք խորհրդարանում այլևս չունենք կառավարող կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, և բոլոր խմբակցույթյունները, ըստ օրենքի բնորոշման, ընդդիմադիր են: Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու միասնական ՀՀԿ խմբակցությունը սկսեց ճաքեր տալ, արդյոք այդ հեռացումները ինքնաբուխ են, թե խիստ կառավարելի: Որովհետև եթե անգամ ՀՀԿ խմբակցությունը դե յուրե վերածվի փոքրամասնության, միևնույն է, նա շարունակելու է մնալ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը:

Հետևելով ՀՀԿ-ականների քայլերին, կարելի է ասել, որ նրանք տակտիկական որոշակի սրբագրումներ են անում իրենց վարքագծում, և դա պայմանավորված է ընթացիկ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Ի սկզբանե, երբ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելուն, ՀՀԿ-ականները որոշել էին պահել իրենց միասնությունը և շարունակել հանդես գալ որպես խորհրդարանական մեծամասնություն: Նրանք նաև հանդես էին գալիս որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հակառակորդներ և դեմ էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Նրանց ասածն այն էր, որ եթե Փաշինյանը ընտրվել է վարչապետ, իրենք չեն խոչընդոտի նրա կառավարության աշխատանքին: Դրա դիմաց ՀՀԿ-ն ակնկալում էր անձեռնմխելիություն, այսպես ասած՝ ստատուս-քվոյի պահպանում, որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում զրկված է լինելու ընտրության արդյունքները թելադրելու հնարավորությունից և, հետևաբար, խորհրդարանում զգալի ներկայություն ունենալու հեռանկարից: Բայց ընթացքում ՀՀԿ-ում հասկացան, որ չի կարող կառավարությունը լինել մի քաղաքական ուժի ձեռքում, իսկ խորհրդարանը մեկ այլ, որ նման աբսուրդի վերացումը ավելի հրատապ է դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը, քան եթե իրենք ինքնակամ հրաժարվեն մեծամասնության կարգավիճակից: Այլապես Հայաստանը կարող էին գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, որպես կառավարման խորհրդարանական մոդել ունեցող մի երկիր, որի խորհրդարանում մեծամասնություն ունի մի քաղաքական կուսակցություն, իսկ կառավարությունը ձևավորվել է բոլորովին այլ կուսակցությունների կողմից: Այդ ռեկորդը անգերազանցելի կմնար:

Այնպես որ բացառված չէ, որ ՀՀԿ-ն ինքն է կազմակերպում իր անդամների հեռանալը խմբակցությունից, այն հաշվարկով, որ կառավարությունը խորհրդարանում ունենա թեկուզ անկայուն, սակայն գոնե մաթեմատիկորեն հաշվարկելի մեծամասնություն: Մի կողմից ՀՀԿ-ից դուրս եկող գործարարները կարող են ինչ-որ հարաբերություններ կարգավորել նոր իշխանության հետ, մյուս կողմից՝ տպավորություն ստեղծել, որ նոր կառավարությունը խորհրդարանում ունի մեծամասնություն, կամ առնվազն ՀՀԿ-ն այլևս մեծամասնություն չէ: Բայց դա ամենևին չի նշանակի, որ Սամվել Ալեքսանյանը կամ Արամայիս Գրիգորյանը կդառնան Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետևորդներ և նվիրյալներ: Նրանք ցանկացած պահին կարող են միանալ հարազատ ՀՀԿ-ին՝ վերստեղծելով կորսցված մեծամասնությունը, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կամ նրա կառավարության գործունեությունը խոչընդոտելու անհրաժեշտություն առաջանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում