Հայտնի է, որ թագավորական ընտանիքի անդամներին արգելվում է սելֆի անել, եղունգներին վառ գույնի ներկ քսել և ոստրե ուտել: Սակայն կան նաև այլ կանոններ՝ գրում է elle.ua-ը:

Պարզվում է՝ արքայազն Ուիլյամի և Քեյթի երեխաները չեն կարող իրենց ծնողների հետ պաշտոնական այցերի ժամանակ նստել նույն ճաշասեղանին, քանի դեռ նրանք չեն յուրացրել զրույցի արվեստը: Դա ավելին է, քան պարզապես ճիշտ վարք ցուցաբերելը սեղանի շուրջ:
.jpg)
Ջորջը, Լուին և Շարլոտան պետք է ամենաքիչը մեկ օտար լեզու սովորեն, որպեսզի արտասահմանցի հյուրերի հետ կարողանան զրուցել:

Վերջերս հայտնի է դարձել, որ երեխաները ակտիվորեն իսպաներեն են սովորում շնորհիվ իրենց դայակի:











































