Այսօր Ջոն Մալկովիչի ծննդյան օրն է: Դերասանի 60 ամյակի առթիվ ներկայացնում ենք նրա լավագույն խոսքերից մի քանիսը:
«Մինչ օրս ես վստահ չեմ, որ ճիշտ արեցի, երբ որոշեցի դերասան դառնալ: Կյանքում ես տիպված եմ եղել վարել դպրոցական ավտոբուս, կարկանդակներ վաճառել, տներ ներկել: Ես հաճախ ինձ հարց էի տալիս՝ ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե դերասանական արվեստը չընտրեի: Այնուամենայնիվ, այդ ամենն այնքան էլ վատ չէ՝ այլ մարդկանց դերեր կատարել և դրա համար մեծ գումարներ ստանալ»:
«Ես միշտ համարել եմ, որ եթե դերասանը չի կարողանում գումար վաստակել, ուրեմն նա չափազանց հիմար է, կամ էլ ողբերգականորեն անհաջողակ»:
«Թատերական բեմի վրա ես լիովին թուլացած եմ: Դա իմ տունն է»:
«Դերասանությունը միշտ կապված է երևակայական մարդկանց, իրադարձությունների, իրերի հետ, այդ պատճառով լինելով այս ոլորտում՝ դու միշտ ինչ-որ չափով երեխա ես մնում»:
«Երևի իմ ընկերների շրջանում ամենաշատ կին ընկերներ ես ունեմ: Ինձ նրանց մեջ դուր է գալիս այն, որ կանայք բարոյապես ավելի ուժեղ են, նրանք ավելի լավ են կարողանում լսել և ավելի հարմարված են կյանքին»:











































