Հնդկաստանում հարբած տղամարդը սպանել է ծեր մորը, որը հրաժարվել է ճաշին քարիով հավ պատրաստել։
Միջադեպը տեղի է ունեցել Բադեպուրան գյուղում, երկրի հարավ–արևելքում, հունիսի 3-ին։ 45-ամյա գյուղական բժիշկ Բեջամ Քիշորը առավոտյան իր 80-ամյա մորը հավ է բերել և խնդրել է ճաշի համար քարիով հավ պատրաստել, իսկ ինքը խանութ է գնացել՝ խմիչք գնելու։ Երբ տղամարդն արդեն հարբած վերադարձել է, հայտնաբերել է, որ ուտեստը պատրաստ չէ։ Նա գոռացել է մոր վրա և դանակով հարվածել։ Կինը տեղում մահացել է։ Քիշորը փախել է հանցագործության վայրից, սակայն աղաղակները լսած հարևանները ոստիկանություն են կանչել։ Հնդիկի դեմ քրեական գործ է հարուցվել և հետախուզում է հայտարարվել։
Հաղորդվում է, որ տղամարդը ալկոհոլային կախվածություն է ունեցել և ամեն օր խմել է։ Այդ պատճառով կինն ու երեխաներն էլ նրանից հեռացել են։









































