Փորձագետները հայտնել են, թե որոնք են ամենալավ և ամենավատ ճանապարհներն ունեցող երկրները։ Վարկանիշային աղյուսակը կազմված է ըստ 2017-2018-ի Գլոբալ մրցունակության ինդեքսի։
Վարկանիշում 137 երկիր է ներառվել։ Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 սանդղակով։
Ըստ ամենալավ ճանապարհների՝ առաջին տեղում է ԱՄԷ-ն՝ 6․4 միավորով։ Երկրորդ տեղում Սինգապուրն է (6.3 միավոր)։ Առաջատարների եռյակը փակում է Շվեյցարիան (6․3 միավոր)։
Լավագույն տասնյակում են հայտնվել Հոնկոնգը, Նիդեռլանդները, Ճապոնիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ավստրիան և ԱՄՆ-ն։
Ամենավատը Մավրիտանիայի ճանապարհներն են։ Այն ստացել է 2 միավոր։ Ցուցակում այն 137-րդ տեղում է։
Այս առումով, երկրորդ տեղում Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն է՝ 2.1 միավորով, նրան է հետևում Հայիթին (2․1)։ Մադագասկարը և Գվինեան 2․2-ական միավորներ են հավաքել։
Տասնյակում են հայտնվել Եմենը, Պարագվայը, Ուկրաինան, Մոլդովան և Մոզամբիկը։







































