DxOmark պորտալի մասնագետները փորձարկել են Xiaomi Mi8 ֆլագմանական սմարթֆոնի տեսախցիկները։
Փորձագետների կարծիքով՝ նորույթի տեսախցիկներն ամենալավերից են աշխարհում։ Այսպես, սմարթֆոնի տեսախցիկը լուսանկարում է Samsung Galaxy S9+-ի մակարդակի և iPhone X-ից ավելի լավն է։
Նշվում է, որ Xiaomi Mi8-ի տեսախցիկը լավ է աշխատում նաև ցածր լուսավորվածության պայմաններում։ Այն նաև առանձնանում է որակյալ գունային գամայով, ինչպես նաև դետալների բազմազանությամբ։










































