Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի ափին մոտ բեռնատար նավերից մեկը փոթորիկի ժամանակ կորցրել է 83 բեռնարկղեր՝ հայտնում է BBC- ն:
Նավը մեկնում էր Թայվանից Ավստրալիա: Թասմանյան ծովում բռնարկղերը ընկել են ուժեղ փոթորկի ժամանակ: Ավստրալիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ մասամբ ջրասույզ եղած որոշ բեռնարկղեր վտանգ են ներկայացնում այլ նավերի համար:
Կան մտահոգություններ, որ բեռնարկղերի ապրանքը կարող է վտանգավոր լինել կետերի և ծովային այլ կենդանիների համար, եթե դրանք կուլ տան: Արդեն հիմա որոշ ապրանքներ ափ են նետվում:









































