Արքայանզ Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի օրը Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նրանց շնորհեց Սասեքսկիի դուքս և դքսուհի տիտղոսները: Սակայն դա չի նշանակում, որ Մեգանը Քեմբրիջի դքսուհու հետ նույն հարթության վրա է: Ըստ կարգի՝ Մեգանը նույնիսկ պարտավոր է խոնարհվել Քեյթին՝ գրում է ofigenno.com-ը:

Ահա թե ինչու. արքայազն Ուիլյամը՝ Քեթրինի ամուսինը, արքայազն Չարլզից հետո գահի երկրորդ հավակնորդն է:

Քեյթը նաև Ուիլյամից հետո գահի երրորդ հավակնորդի՝ արքայազն Ջորջի մայրն է:

Այդ ամենը նշանակում է, որ Քեյթը իր զբաղեցրած դիրքով ավելի բարձր է Սասեքսկի դքսուհուց:












































