Եվրոհուշադրամների թողարկման գաղափարը Ֆրանսիայինն է, որտեղ դրանք առաջին անգամ 2015 թվին են տպվել։
Հունիսի 2-ին Սլովակիայիում 0 եվրո անվանական արժեքով հուշանվեր–թղթադրամ է վաճառքի հանվել, որը տպված է ուղղագրական սխալով։ Այս մասին հաղորդում է Slovakia International ռադիոն։

Թղթադրամի վրա պատկերված է Դանուբի վրա վեր խոյացող պատմական «Բրատիսլավյան գրադը», որտեղ մի ժամանակ թագադրել են հունգարական թագավորներին։
Bratislavský hrad անվանման մեջ բաց է թողնված երկրորդ s տառը, և այն Bratislavký hrad է փաստացի երևում։ Նշվում է, որ հետագայում, հենց այս սխալի պատճառով, թղթադրամի գինը կարող է բարձրանալ։








































